Բուլղարիայում մաքսայինները մեկ օրում մոտ ինը հարյուր հազար ծխախոտ են հայտնաբերելԲուլղարիայի մաքսային գործակալության թիմերը մեկ օրում բռնագրավեցին մոտ ինը հարյուր հազար ծխախոտ։

Ճանապարհի ստուգման ժամանակ կանգնեցվել էր ապակե շշեր տեղափոխող բեռնատար։Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էր Բուլղարիայի դրոշմակնիքով երկու հարյուր իննսունվեց հազար ծխախոտ։Հայտնաբերվել է նաև հարյուր տասներեք հազարից ավելի ապրանքային նշանով ծխախոտի տուփ։

Ռուսչուկի մաքսային վարչության աշխատակիցները կանխել են մաքսանենգության փորձ Բուլղարիայի տարածքով անցնելիս։Հատուկ գաղտնի խցիկում հայտնաբերվել է վեց հարյուր հազար Կոսովոյի դրոշմակնիքով ծխախոտ։