Բելգիայում հրդեհվել է իսրայելական կապեր ունեցող ընկերության շենքըԲելգիայի Լիեժ քաղաքում հրդեհել են Իսրայելական ավիացիոն արդյունաբերության BATS ընկերության շենքը։

Դեպքի հետևանքով շենքն ամբողջությամբ անօգտագործելի է դարձել, հաղորդվում է։Հրկիզման պատասխանատվությունն ստանձնել է անանուն խումբը՝ հաղորդում է RTBF հեռուստաընկերությունը։Խումբը նշել է BATS-ի կապը IAI-ի հետ, դատապարտելով Իսրայելի սպառազինության արտադրությունը։

Սոցիալական ցանցերում տարածված կադրերը վկայում են շենքին հասցված զգալի վնասների մասին։Բելգիայի նախարարը դեպքը որակեց ծայրահեղականների գործողություն, սկսվել է քննություն։