Ֆրանսիայում բողոքի ակցիա անվտանգության ուժերի համար ինքնապաշտպանության օրինագծի դեմՓարիզում հազարավոր մարդիկ երթով բողոքեցին անվտանգության ուժերին վերաբերող վիճահարույց օրինագծի դեմ։

Ցուցարարները բարձրացրել էին պաստառներ՝ դատապարտելով սպանելու թույլտվությունն ու անպատժելիությունը երկրում։Մարսելում, Լիոնում և Լիլում նույնպես տեղի ունեցան օրինագծի դեմ բողոքի ակցիաներ։Աջակողմյան և կենտրոնամետ ուժերն աջակցում են օրինագծին, բայց ձախերն ու արհմիությունները քննադատում։

Ընդդիմադիրները զգուշացնում են՝ օրինագիծը կավելացնի ոստիկանական բռնության զոհերի թիվը երկրում։Հուլիսին Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագիծը Սենատում դեռևս չի քննարկվել։