Ֆրանսիայում անտառային հրդեհները ոչնչացրել են հարյուր տասնվեց հազար հեկտարից ավելի տարածքԵրկրում տարեսկզբից բռնկված հրդեհները ոչնչացրել են հարյուր տասնվեց հազար հեկտար անտառածածկ տարածքներ։

Կառավարությունը հայտարարել է, որ հազարավոր հրդեհներ վնասել են Փարիզի չափի տասնմեկ անգամ տարածք։Հատկապես Ժիրոնդ, Լանդ, Վար և Վերին Կորս մարզերում պայքարը շարունակվում է կրակի դեմ։Ժիրոնդում այրվել է քառասուներկու հազար հեկտար, տարհանվել է երկու հարյուր քսան հազար քաղաքացի։

Երկուսուկես հազար հրշեջներ և տասնութ օդային միջոցներ մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին։Օդի որակը վատթարացել է, իսկ քաղաքացիներին խորհուրդ է տրվել օգտագործել դիմակներ։