Բելգիայում կասկածելի ճամպրուկի պատճառով խուճապ է բարձրացել, ստեղծվել է անվտանգության գոտիԲելգիայի Լիեր քաղաքում, սուպերմարկետի կայանատեղիում, լքված կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել։
Լիերի ոստիկանությանը սեպտեմբերի մեկին, ժամը տասներեքն անց տասնհինգին, ահազանգ է ստացվել։Դեպքի վայր ժամանած անվտանգության խմբերն անմիջապես լայն գոտի են ստեղծել այնտեղ։Խանութների այցելուներին ու բոլոր աշխատակիցներին տարհանել են, իսկ բնակիչներին՝ զգուշացրել։
Պայթուցիկների վնասազերծման հատուկ խումբը ժամը տասնհինգին ռոբոտով զննել է ճամպրուկը։Ժամը տասնհինգն անց քսան րոպեին այն վերահսկվող պայթյունով բացել են, դատարկ է եղել։
