Եվրոպայում ծայրահեղ շոգն ու երաշտը հարվածել են ամառային բերքատվությանըԵվրոպական հանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնը հրապարակել է օգոստոսյան MARS տեղեկագիրը բերքատվության մասին։
Հուլիսի սկզբից մինչև օգոստոսի կեսերը մշտական բարձր ճնշումը շոգ պահեց տարածաշրջանում։Ջրի կորուստը գերազանցեց տեղումների քանակը, ինչը խորացրեց երաշտը օգոստոսի առաջին կեսին։Արևմտյան և Հարավարևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը նորմայից բարձր էր չորս աստիճանով։
Շոգն ու ջրի պակասը բացասաբար ազդեցին ամառային բերքի զարգացման վրա՝ պատճառելով չորացում։Սոյայի և եգիպտացորենի բերքատվությունը կկազմի տասնչորսից տասներկու տոկոսով պակաս՝ Եվրոպայում։
