Եվրոպայում բնական գազի ցածր պաշարները բարձրացնում են գներըԵվրոպայում բնական գազի ցածր պաշարները խիստ բարձրացնում են շուկայական գները ներկայումս։
Հոլանդիայի առաջատար բնական գազի շուկայում գները հինգ տոկոս բարձրացան երկուշաբթի օրը։Մեկ մեգավատ/ժամ բնական գազի գինը հասավ վաթսունութ ու կես եվրոյի։Ամբողջ Եվրոպայում բնական գազի պահեստները հասել են ընդամենը վաթսուներկու տոկոս լցվածության։
Այսպիսի ցածր պաշարներ գրանցվել էին վերջին անգամ երկու հազար ինը թվականին։Գերմանիայի բնական գազի պահեստների լցվածությունը ընդամենը հիսուն տոկոսի է հասել։
