Կանադա. Բրիթիշ Կոլումբիա նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանման ահազանգԿանադայի Բրիթիշ Կոլումբիա նահանգում անտառային հրդեհները մեծ տարածքների համար վտանգ են ստեղծում։

Պաշտոնյաները հայտարարում են, որ կրակը արագ տարածվում է Օկանագան լճի շուրջ։Վերջին զարգացումներով, մոտ քսան հազար մարդու համար տարհանման հրաման տրվեց։Անտառային հրդեհի գծում գտնվող որոշ տներ վնասվել են, վնասի գնահատումը շարունակվում է։

Տարհանման հրամանը ներառում է Սամերլենդը՝ ուր բնակվում է տասներկու հազար մարդ։Ինչպես նաև Փիչլենդը՝ ուր բնակվում է ութ հազար մարդ, ու շրջակա բնակավայրերը։